17:19  ,  24 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ֆերլան Մենդին մկանային վնասվածք է ստացել, հայտնում է AS-ը:

24-ամյա պաշտպանն Արքայական ակումբի մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի 2-3 շաբաթ:

Ֆերլան Մենդին «Ռեալ» է տեղափոխվել ամռանը՝ ֆրանսիական «Լիոնից»: Մադրիդյան ակումբը ֆրանսիացի պաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է 48 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում