Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ֆերլան Մենդին մկանային վնասվածք է ստացել, հայտնում է AS-ը:
24-ամյա պաշտպանն Արքայական ակումբի մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի 2-3 շաբաթ:
Ֆերլան Մենդին «Ռեալ» է տեղափոխվել ամռանը՝ ֆրանսիական «Լիոնից»: Մադրիդյան ակումբը ֆրանսիացի պաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է 48 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում