15:28  ,  24 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը պայքարը կշարունակեն թայ- բրեյքում (Live)

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2758) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2774) պայքարը կշարունակեն թայ-բրեյքում։

Երկրորդ հիմնական պարտիայում կողմերը արագ ոչ ոքի խաղացին 31 քայլում։ Առաջին պարտիայում եւս գրանցվել էր ոչ ոքի։

Թայ-բրեյքը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին։

Մյուս զույգերում երկրորդ պարտիաները դեռ չեն ավարտվել։ Առաջին պարտիաներում բոլորը համաձայնել էին ոչ ոքի արդյունքի։

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգը (2707) մրցում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (2758), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը՝ (2759) չինացի Դին Լիրենի (2811), ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը՝ (2732) չինացի Յանջի Յուի (2763) հետ։

Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում, Արոնյանի մրցակիցը կլինի Սյոնգի եւ Ռաջաբովի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում