15:20  ,  24 սեպտեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյանը՝ «Աստանայի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին

Ղազախստանի առաջնության 27-րդ տուրում «Ժետիսուն» տանը կամային հաղթանակ էր տարել «Աստանայի» նկատմամբ՝ 2։1։ Դաշտի տերերի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը վնասվածքի պատճառով արդեն 8-րդ րոպեին փոխարինվել էր։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 26-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր վնասվածքի մասին։

«Վնասվածքի ծանրության աստիճանի եւ ապաքինման ժամկետի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչ պարզ կլինի ավելի դետալային բուժզննումից հետ։ Մկանային վնասվածք ստացա, երբ փորձում էի կասեցնել եզրից եկող փոխանցումը»,- նշեց Կամո Հովհաննիսյանը։

Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 խաղում Կամո Հովհաննիսյանը խփել է 5 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով