13:08  ,  24 սեպտեմբերի, 2019

Լիխտենշտեյն - Հայաստան խաղի տոմսերը՝ 20-30 շվեյցարական ֆրանկ

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրի Լիխտեյնշտեյն - Հայաստան հանդիպման տոմսերի գինը 20-ից 30 շվեյցարական ֆրանկ է։

Հայաստանի հավաքականի երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել խաղի օրը Լիխտեյնշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնի հարևանությամբ գտնվող տոմսարկղից՝ ժամը 14։00-ից մինչև 19։30 (տեղական ժամանակով)։   

Հայկական կողմին հատկացվել է «Ռեյնպարկ» ստադիոնի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերը գնելուց անպայման պետք է ներկայացնել ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, հայտնում է ՀՖՖ- կայքը։

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով