09:38  ,  24 սեպտեմբերի, 2019

Հովհաննես Համբարձումյանի դուբլը «Էնոսիսին» չի փրկել պարտությունից

Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության չորրորդ տուրում «Էնոսիս Նեոն Պարլիմնին» տանը մրցել է ԱՊՕԵԼ-ի հետ եւ պարտություն է կրել 2։3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

«Էնոսիսը» չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել եւ առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում