22:54  ,  23 սեպտեմբերի, 2019

FIFA Puskas Award. Տարվա լավագույն գոլի հեղինակ՝ Դանիել Ժորի

Հունգարացի Դանիել Ժորիի Հունգարիայի առաջնության առաջին դիվիզիոնում «Ֆերենկվարոսին» խփած գոլը ճանաչվել է տարվա լավագույն գոլ՝ արժանանալով Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին: ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունն անցկացվում է Միլանում: 

Տարվա լավագույն գոլին հավակնում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի՝ «Բետիսին» խփած գոլը և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուան Կուինտերոյի՝ «Ռեյսինգին» խփած գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում