23:36  ,  23 սեպտեմբերի, 2019

Ալիսոն Բեքերը՝ տարվա լավագույն դարպասապահ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը ՖԻՖԱ-ի վարկածով:

Աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում է նաև Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը: 

FIFA Football Award մրցանակաբաշխությունն ընթանում է Միլանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում