22:55  ,  23 սեպտեմբերի, 2019

Յուրգեն Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվեց 2019թ. աշխարհի լավագույն մարզիչը ՖԻՖԱ-ի վարկածով: Պարգեւատրությունն ընթանում է Միլանում:

Մրցանակին հավակնում էին նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

2018թ. աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս