23:27  +04,  23 սեպտեմբերի, 2019

Տեր Շտեգեն. Վալվերդեն ամեն ինչ անում է հաղթանակների հասնելու համար

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի մրցելույթների մասին:

«Մրցաշրջանը նոր է սկսվել, և մենք չպետք է հուսահատվենք: Անհրաժեշտ է շտկել խաղային որոշ թերություններ և շարժվել առաջ:

Համաձայն չեմ այն մտքի հետ, որ ձախողումների պատճառը Վալվերդեն է: Նա մեծ աշխատանք է կատարում և ամեն ինչ անում է հաղթանակների հասնելու համար»,- Տեր Շտեգենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 7 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս