20:05  ,  23 սեպտեմբերի, 2019

«Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստը՝ «Բոլոնիայի» հետ խաղում (ֆոտո)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Բոլոնիային»: Պաուլո Ֆոնսեկայի թիմը հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

«Ռոմայի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը հանդիպման ավելացված ժամանակում խփել է «Ռոմայի» հաղթական գոլը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է նախավերջին րոպեին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իտալական մամուլը Մխիթարյանի խաղը գնահատել էր միջին՝ 5.25 բալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով