19:42  ,  23 սեպտեմբերի, 2019

Ռոնալդուն վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Բրեշիայի» հետ հանդիպումը:

Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ «Բրեշիայի» հետ խաղին նախորդած մարզման ժամանակ Ռոնալդուն մկանային վնասվածք է ստացել և մեծ է հավանականությունը, որ Մաուրիցիո Սարին չի ընդգրկի Ռոնալդուին առաջիկա խաղի հայտացուցակում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Բրեշիա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում