20:49  ,  23 սեպտեմբերի, 2019

Ռամոս. «Ռեալի» ֆուտբոլիստները Զիդանի կողքին են

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր պաշտոնանկության մասին:

«Մենք Զիդանի կողքին ենք, իսկ թե ինչ է գրում մամուլը, մեզ չի հետաքրքրում: Թույլ տվեք, որ մարդիկ զբաղվեն իրենց աշխատանքով:

Մրցաշրջանի մեկնարկն այնպես չստացվեց, ինչպես ծրագրել էինք, սակայն ամբողջ մրցաշրջանն առջևում է և պետք է շտկենք խաղում առկա թերությունները»,- Ռամոսի խոսքը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Զինեդին Զիդանին պաշտոնանկ անելու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում