18:43  ,  23 սեպտեմբերի, 2019

Բենզեման կրկնել է Մեսիի արդյունքը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը:

«Սևիլիայի» հետ խաղում խփած գոլը Բենզեմայի համար 20-րդն էր 2019 թվականին: Այս ցուցանիշով Բենզեման հավասարվեց կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին և 1 գոլով է հետ մնում Ռոբերտ Լևանդովսկիից և Կիլիան Մբապեից:

Այժմ Մադրիդի «Ռեալը» 11 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Առաջատարը Բիլբաոյի «Աթլետիկն» է, որը ևս 11 միավոր ունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում