17:39  ,  23 սեպտեմբերի, 2019

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները մեկնել են Միլան (ֆոտո)

Սեպտեմբերի 23-ին Միլանում տեղի կունենա FIFA Football Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի կդառնան աշխարհի լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի և մարզիչի անունները:

FIFA The Best տիտղոսին հավակնող «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն արդեն մեկնել են Միլան:

Աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը և «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը:

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հավակնում են տարվա լավագույն մարզիչի կոչմանը:

Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում