17:04  ,  23 սեպտեմբերի, 2019

«Չելսիի» հակառեկորդը

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 1:2 հաշվով պարտություն կրեց «Լիվերպուլից»: 

«Լիվերպուլի» հետ խաղում «Չելսին» սեփական դարպասն ընդունեց ընթացիկ մրցաշրջանում 13-րդ գնդակը: Նման ցուցանիշ ակումբը գրանցել էր 1978/1979 մրցաշրջանում: 

Հատկանշական է, որ «Չելսին» չի կարողացել անառիկ պահել դարպասը Պրեմիեր լիգայի 6 խաղերից ոչ մեկում:

«Չելսին» այժմ 8 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով