16:29  ,  23 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ ոչ ոքի (Live)

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2758) առաջին պարտիայում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2774) հետ։ 44-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Երկրորդ պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։

Ոչ ոքի ավարտվեց նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգի (2707) ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (2758) առաջին պարտիան։

Մյուս երկու զույգերում պայքարը դեռ շարունակում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն (2759) ու չինացի Դին Լիրենը (2811), ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն (2732) ու չինացի Յանջի Յուն (2763)։

Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում, Արոնյանի մրցակիցը կլինի Սյոնգի եւ Ռաջաբովի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում