14:21  ,  23 սեպտեմբերի, 2019

Պոգբան շուն է գնել 17 հազար եվրոյով (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան շների վաճառքով զբաղվող Chaperone K9 մասնագիտացած ընկերությունից ձեռք է բերել ռոտվեյլերի ձագ՝ վճարելով 17 հազար եվրո։

The Sun-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը շանը գնել է ագրեսիվ ֆանատներից պաշտպանվելու նպատակով։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները ակումբային մարզաբազայում գրել էին՝ «Պոգբա, հեռացիր»։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 6-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել է Լոնդոնի «Վեստ Հեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում