12:20  ,  23 սեպտեմբերի, 2019

Մոուրինյո․ Ես արժանի էի պաշտոնանկության, բայց հիմա «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վատ վիճակում է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատական է տվել անգլիական ակումբի ներկա վիճակին։

«Ես երկու մրցաշրջանում ունեցա բազմաթիվ դրական պահեր եւ հասկացա, թե որ ուղղությամբ պետք է տանել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն երրորդ մրցաշրջանն այնքան էլ լավ չդասավորվեց։ Ես արժանի էի պաշտոնանկության, բայց հիմա «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վատ վիճակում է։

Ցավալի է դա ասել, բայց հիմա թիմն ավելի վատ տեսք ունի, քան իմ ժամանակ։ Շատերը կարծում են, որ ես հաճույք եմ ստանում դրանից, բայց դա այդպես չէ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվել է 2018թ․ դեկտեմբերին եւ դեռ չունի մարզչական աշխատանք։

Անգլիական թիմը նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 խաղում տարել է 2 հաղթանակ, կրել նույնքան պարտություն, 2 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի եւ 8 միավորով 8-րդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 6 հաղթանակ՝ 18 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս