11:56  ,  23 սեպտեմբերի, 2019

Ֆրանկ Ռիբերին ռեկորդ է սահմանել Իտալիայի առաջնությունում

«Ֆիորենտինայի» նորեկ Ֆրանկ Ռիբերին սահմանել է Իտալիայի առաջնության ռեկորդ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձել է նորամուտի գոլ խփած ամենատարեց օտարերկրացի խաղացողը Ա Սերիայի պատմության մեջ։

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում Ռիբերին գրավել է «Ատալանտայի» դարպասը 36 տարեկան 168 օրականում։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

Ռիբերին այս ամռանն է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել Իտալիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում