10:19  +04,  23 սեպտեմբերի, 2019

Վալվերդեն կհեռացվի եւս երկու խաղում միավորներ կորցնելու դեպքում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մոտ է պաշտոնանկության, հաղորդում է AS-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը կհեռացնի իսպանացի մասնագետին, եթե Իսպանիայի առաջնության առաջիկա երկու հանդիպումներում թիմը միավոր կորցնի։

Վալվերդեն «Բարսելոնան» գլխավորել է 2017թ․ ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ 55-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 5 խաղում վաստակել է 7 միավոր եւ 8-րդ տեղում է։ 5-րդ տուրում թիմը 0։2 հաշվով պարտվեց «Գրանադային»։ 

Սեպտեմբերի 24-ին «Բարսելոնան» կընդունի «Վիլյառեալին», իսկ սեպտեմբերի 28-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս