00:51  ,  23 սեպտեմբերի, 2019

Բենզեմայի միակ գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սեւիլիային»

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

64-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման արդյունավետ օգտագործեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցումը։

88-րդ րոպեին «Սեւիլիան» խփեց գոլ, սակայն VAR-ն արձանագրեց խաղից դուրս վիճակ։

Արքայական թիմը 11 միավորով հավասարվեց Բիլբաոյի «Աթլետիկին», որը գոլերի տարբերությամբ առաջին տեղում է։ «Գրանադան», «Ռեալ Սոսյեդադը», «Սեւիլիան» եւ Մադրիդի «Աթլետիկոն» 10-ական միավորով հաջորդ տեղերում են այս հերթականությամբ։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ»՝ 0։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում