23:50  ,  22 սեպտեմբերի, 2019

#SportLifeVlog․ Կարապետ Չալյանի գերխնդրի լուծումն ու մեդալի համար «կռվի» ձախողումը Նուրսուլթանում

#SportLifeVlog-ը շարունակում է Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանից ներկայացնել ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն ավարտվեց սեպտեմբերի 22-ին։ Հերթական վլոգում Լուսինե Շահբազյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի համար ամենաինտրիգային 77 կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանի մասնակցությանն աշխարհի առաջնությունում։

Լուսինե Շահբազյանը նախ ներկայացնում է այս օրերին աշխարհի առաջնությունը հյուրընկալած «Բառիս Արենան», մարզադահլիճից հետեւում Կարապետ Չալյանի մրցելույթներին ԱԱ-ում եւ ներկայացնում այն ամենը, ինչ տեղի ունենում աշխարհի առաջնության միջանցքներում՝ մրցագորգից դուրս։

Նուրսուլթանում Կարապետ Չալյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից եւ հասավ կիսաեզրափակիչ։ Նվաճեց իր համար գերխնդիր դարձած օլիմպիական ուղեգիրն այդ քաշային կարգում։ Կիսաեզրափակիչում Չալյանը տակտիկական սխալի պատճառով պարտություն կրեց եւ աշխարհի առաջնությունում պայքարը շարունակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Չալյանը պարտվեց եւ աշխարհի առաջնությունում բավարարվեց միայն օլիմպիական ուղեգրով։

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչի ընտրության հարցում նախքան աշխարհի առաջնության մեկնարկը տարաձայնություններ կար․ աշխարհի առաջնությունում մասնակցելու համար պայքարում էին Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը։ Ստուգողական գոտեմարտում հաղթեց Կարապետ Չալյանը, որից հետո հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հրաժարական տվեց Լեւոն Ջուլֆալակյանը։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում