22:07  ,  22 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Կարեւոր հաղթանակ (ֆոտո)

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը Իտալիայի առաջնության չորրորդ տուրում։

«Կարեւոր հաղթանակ»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկար «Բոլոնիայի» հետ արտագնա խաղից։

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է 2։1 հաշվով։ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 89-րդ րոպեին։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Նիկոլա Սանսոնե, 54, 11մ - Ալեքսանդր Կոլարով, 49, Էդին Ջեկո, 90+3

Հեռացում՝ Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 85, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում