21:53  ,  22 սեպտեմբերի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» բաց թողեց հաղթանակը վերջնամասում ինքնագոլի հետեւանքով (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տորում Դորտմունդի «Բորուսիան» Ֆրանկֆուրտում մրցեց «Այնտրախտի» հետ եւ բավարարվեց 1 միավորով՝ հաղթանակը բաց թողնելով 88-րդ րոպեին դանիացի կիսապաշտպան Թոմաս Դելեյնիի ինքնագոլի հետեւանքով՝ 2։2։

 «Բորուսիան» 10 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար «ՌԲ Լայպցիգը» վաստակել է 13, «Բավարիան» 11 միավոր։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 9-րդն է՝ 7 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։2 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 43, Թոմաս Դելեյնի, 88, ինքնագոլ - Ակսել Վիտսել, 11, Ջեյդոն Սանչո, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում