21:24  +04,  22 սեպտեմբերի, 2019

«Լիվերպուլը» պարտության մատնեց «Չելսիին», «Արսենալը» տարավ կամային հաղթանակ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով անգլիացի կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գոլերի շնորհիվ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմից հաշիվը վերջնամասում կրճատեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։

«Լիվերպուլը» 6-րդ անընդմեջ հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Չելսին» 11-րդն է՝ 8 միավոր։

Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով՝ պարտությունից խուսափելով վերջնամասում անգլիացի կիսապաշտպան Կալում Չեմբերսի եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլերիի շնորհիվ։

41-րդ րոպեից «Արսենալը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց անգլիացի կիսապաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսը։

«Արսենալը» 11 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Լեսթերին» եւ չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Նգոլո Կանտե, 71 - Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 14, Ռոբերտո Ֆիրմինո, 30

«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 3։2 (տեսանյութ)

Նիկոլյա Պեպե, 59, 11մ, Կալում Չեմբերս, 81, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 84 - Ջոն Մաքգին, 20, Ուեսլի, 60

Հեռացում՝ Էյնսլի Մեյթլանդ-Նայլս («Արսենալ»), 41, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով