20:55  ,  22 սեպտեմբերի, 2019

Ֆորմուլա-1․ Սեբաստիան Ֆետելը՝ Սինգապուրի Մեծ մրցանակի հաղթող

«Ֆերարիի» գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը նվաճեց Ֆորմուլա-1-ի Սենգապուրի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը։ Նախորդ անգամ աշխարհի քառակի չեմպիոնը հաղթել էր 2018թ․ օգոստոսի 26-ին Բելգիայի Մեծ մրցանակի ժամանակ։

2019թ․ Կանադայի Մեծ մրցանակում Ֆետելը առաջինն էր հատել վերջնագիծը, սակայն տուգանվել էր 5 վայրկյանի ավելացումով՝ վերջնագծում բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի բոլիդն արգելափակելու համար եւ արձանագրությունում մնացել երկրորդ տեղում։

Սինգապուրում «Ֆերարին» գրանցեց հաղթական դուբլ։ Երկրորդը վերջնագիծ հասավ թիմի մրցարշավորդ Շառլ Լեկլերը (Մոնակո)։ «Ֆերարին» նախորդ անգամ հաղթական դուբլ ունեցել էր 2017թ․ Հունգարիայի Մեծ մրցանակում։

Ֆորմուլա-1, Սինգապուրի Մեծ մրցանակ

  1. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 61 շրջան
  2. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +2.641
  3. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +3.821
  4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +4.608
  5. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +6.119
  6. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +11.663
  7. Լանդո Նորիս («Մաքլարեն») +14.769
  8. Պյեր Գասլի («Տորո Ռոսո») +15.547
  9. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +16.718
  10. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +17.855

Ֆորմուլա-1, ընդհանուր հաշվարկ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 296 միավոր
  2. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 231
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 200
  4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 200
  5. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 194
  6. Պյեր Գասլի («Տորո Ռոսո»)՝ 69
  7. Կարլոս Սայնս («Մաքլարեն»)՝ 58
  8. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ»)՝ 42
  9. Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ 34
  10. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո»)՝ 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս