18:57  +04,  22 սեպտեմբերի, 2019

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց նախավերջին րոպեին (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

49-րդ րոպեին տուգանային հարվածը գերազանց իրացրեց սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը՝ գրավելով դաշտի տերերի դարպասը։ Սակայն արդեն 4 րոպե անց Կոլարովը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ «Բոլոնիան» արդյունավետ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1։1։

85-րդ րոպեին հյուրերի կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց նախավերջին րոպեին։

Ավելացված երրորդ րոպեին մայրաքաղաքային թիմի հաղթական գոլը խփեց բոսնիացի Էդին Ջեկոն։

«Ռոման» 8 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» ունի 7 միավոր եւ 5-րդն է։

«Նապոլին» հյուրընընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ` 4:1։ Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 9 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ «Յուվենտուսից»։ Առաջատար «Ինտերը» 4 հաղթանակ է տարել։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Նիկոլա Սանսոնե, 54, 11մ - Ալեքսանդր Կոլարով, 49, Էդին Ջեկո, 90+3

Հեռացում՝ Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 85, երկրորդ դեղին քարտ

«Լեչե» - «Նապոլի»՝ 1։4 (տեսանյութ)

Մարկո Մանկոզու, 61, 11մ – Ֆերնանդո Լիորենտե, 28, 82, Լորենցո Ինսինիե, 40, Ֆաբիան Ռուիս, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ