17:51  +04,  22 սեպտեմբերի, 2019

«Արարատն» ուժեղ էր «Լոռիից»՝ 4։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Լոռին» Վանաձորում մրցեց Երեւանի «Արարատի» հետ։ Հյուրերն առավելության հասավ 4։1 հաշվով։ «Արարատի» կազմում առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը։

«Արարատը» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ «Լոռին» 6 խաղից հետո 13 միավորով երրորդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Լոռի» - «Արարատ»՝ 1։4 (տեսանյութ)

Իելուե, 85 - Դավիթ Դավիդյան, 10,  Դավիթ Արշակյան, 54, Ալեքսանդր Կոզլով, 66, Վեսլեն, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: