16:17  +04,  22 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Անդրանիկ Կարապետյանը ձախողվեց

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային) սեպտեմբերի 22-ին մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի հավաքականի անդամ,  2016 թ․ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը։ 81 կգ քաշային կարգում նա երկամարտում 0 ստացավ՝ ձախողելով հրում վարժությունը։

Պոկում վարժությունում Կարապետյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 168 կգ եւ այդ արդյունքով գրավեց երրորդ տեղը։ 172 կգ-ն երկրորդ եւ երրորդ փորձերի ժամանակ բարձրացնել նրան չհաջողվեց։

Հրում վարժությունում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել նախապես պատվիրած 195 կգ-ն։

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն, 2018 թ․ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ), 2019թ․ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը (+109) կգ։

Սեպտեմբերի 23-ին հանդես կգան Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 25-ին՝ Տաթեւ Հակոբյանը, սեպտեմբերի 26-ին՝ Սիմոն Մարտիրոսյանը, սեպտեմբերի 27-ին՝ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: