14:15  ,  22 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնան» արտագնա հանդիպումներում չի հաղթել արդեն 5 ամիս

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթանակ չի տարել արդեն 5 ամիս։ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում 0։2 հաշվով պարտություն կրեց «Գրանադայից»՝ ամբողջ հանդիպման ընթացքում կատարելով միայն մեկ հարված դարպասին։ Այդ մեկ հարվածն էլ կատարեց ընդմիջմանը փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Կատալոնական թիմը նախորդ անգամ արտագնա խաղում հաղթանակ է տարել ապրիլի 23-ին՝ 2։0 հաշվով պարտության մատնելով «Ալավեսին»։

Պրիմերայի հաջորդ տուրում «Բարսելոնան» տանը կմրցի «Վիլյառեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում