13:17  ,  22 սեպտեմբերի, 2019

UFC․ Երկրպագուները շշեր են նետել աչքի վնասվածք ստացած եւ մենամարտից հրաժարված մարտիկի վրա

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի ունեցած UFC Fight Night 159-ի գլխավոր մենամարտում հանդիպել են մեքսիկացի Յաիր Ռոդրիգեսը եւ ամերիկացի Ջերեմի Սթիվենսը։ Սակայն հենց մեկնարկում Ռոդրիգեսը մատերով վնասել է Սթիվենսի աչքը։

Վնասվածք ստացած մարտիկը 5 րոպե ժամանակ է ունեցել վերադառնալու համար, սակայն չի կարողացել վերականգնվել եւ հրաժարվել է շարունակել մենամարտը։ Գրանցվել է ոչ ոքի։

Մարզապալատում հավաքված հազարավոր երկրպագուներ չեն համակերպվել իրավիճակի հետ եւ շշեր են նետել Սթիվենսի վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում