23:37  ,  21 սեպտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Մեր խաղացողներն ապացուցելու ոչինչ չունեն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվադիոլանը վաղ է համարում իր ղեկավարած թիմին դուրս թողնել չեմպիոնական մրցավազքից։ Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 8։0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»։

«Մեր ֆուտբոլիստներն անցած երկու մրցաշրջաններում այնքան բան են արել, որ ապացուցելու ոչինչ չունեն։

Լսել ենք քննադատությունը «Նորվիչից» կրած պարությունից հետո։ Բայց մարդիկ չեն հասկանում, որ մենք նույնպես կարող ենք հաղթել։ Ես զարմանում եմ, որ խաղացողներն ու փորձեգետները դեռ չեն հասկանում դա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Նորվիչին» պարտվել է 2։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում