21:51  ,  21 սեպտեմբերի, 2019

Ռեմզիի եւ Ռոնալդուի գոլերը կամային հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Վերոնայի» հետ։ Թուրինյան թիմն իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին տպավորիչ գոլով բացեց հյուրերի պորտուգալացի կիսապաշտպան Միգել Վելոզուն։ Դրանից առաջ «Վերոնան» արդյունավետ չէր օգտագործել 11 մետրանոցը։ «Յուվենտուսից» հաշվի հավասարությունը վերականգնեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին, որն առաջին հանդիպումն անցկացրեց իտալական թիմում։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից խփեց հաղթական գոլը։

«Յուվենտուսը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր գերազանցելով Միլանի «Ինտերին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ սեպտեմբերի 21-ին կհյուրընկալվի «Միլանին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ «Վերոնան» 12-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Յուվենտուս» - «Վերոնա»՝ 2։1 (տեսանյութ)

Աարոն Ռեմզի, 31, Կրիշտիանու Ռոնալդու, 49, 11մ - Միգել Վելոզու, 21

Չիրացրած 11մ՝ Սամուել Դի Կարմինե («Վերոնա»), 20

Հեռացում՝ Մարաշ Կումբուլա («Վերոնա»), 90+4, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս