21:12  ,  21 սեպտեմբերի, 2019

Դե Խեան խոշոր գումար է նվիրաբերել Իսպանիայում փոթորիկից տուժածներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան օգնություն է ցույց տվել Իսպանիայի Ալիկանտե եւ Մուրսիա շրջաններում փոթորիկից տուժածներին։ Դե Խեան 200 հազար եվրո է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հաղորդում է կազմակերպության կայքը։

Կարմիր խաչի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ֆուտբոլիստին նվիրաբերության համար։

Այս ամիս Իսպանիայում տարերային աղետից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ, ափերից դուրս եկած գետերի ջրերի տակ են մնացել բազմաթիվ տներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում