19:51  ,  21 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 8։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց հետնապահ «Ուոթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 8։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» 13 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուոթֆորդը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 8։0 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 1, Սերխիո Ագուերո, 7, 11մ, Ռիյադ Մահրեզ, 12, Բեռնարդու Սիլվա, 15, 48, 60, Նիկոլաս Օտամենդի, 18, Կեւին Դե Բրույնե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում