19:21  ,  21 սեպտեմբերի, 2019

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Քյոլնին» (տեսանյութ, ֆոտո)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» «Ալյանս Արենա» ստադիոնում մրցում էր «Քյոլնի» հետ: Նիկո Կովաչի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Բավարիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Գոլերի հեղինակ դարձան բրազիացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն և խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը:

Այժմ «Բավարիան» 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 4:0

Ռոբերտ Լևանդովսկի, 3, 48, Ֆիլիպե Կոուտինյո, 62 (11մ.), Իվան Պերիշիչ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում