19:06  ,  21 սեպտեմբերի, 2019

«Գանձասար-Կապանը» կբողոքարկի մրցավարի որոշումը

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը կբողոքարկի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում ակումբի հարձակվող Վարդան Մինասյանի գոլը չեղարկելու մասին հանդիպման գլխավոր մրցավարի որոշումը, հայտնում է «Գանձասար-Կապանի» Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Վարդան Պողոսյանի խփած գոլը հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկել է՝ համարելով, որ այն խփվել է խաղից դուրս վիճակից:

«Գանձասար-Կապանը» բողոքին կից ՀՖՖ-ին կտրամադրի նաև գոլի տեսանյութը, որտեղ երևում է, որ Վարդան Պողոսյանը չէր գտնվում խաղից դուրս վիճակում:

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում