20:09  ,  21 սեպտեմբերի, 2019

Նարեկ Աբգարյանի հաղթանակը Լոս Անջելեսում

Նարեկ Աբգարյանը Լոս Անջելեսում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տարավ 13-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում:

WBC-ի վարկածով թեթևագույն քաշային կարգի International Silver գոտու տիրակալը նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Մեքսիկացի Խուան Կանտուն 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը:

Խուան Կանտուն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 32 մենամարտից 21-ում հաղթել է:
Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում միայն հաղթանակներ է տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում