Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի պատասխան պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2758) երկրորդ պարտիայում սևերով ոչ ոքի խաղաց վիետնամցի Լե Կուանգ Լիեմի (2708) հետ: Գրոսմայստերների միջև առաջին պարտիայում ևս գրանցվել էր ոչ ոքի:
Սեպտեմբերի 22-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լիեմը թայ-բրեյքում կշարունակեն պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում