17:27  +04,  21 սեպտեմբերի, 2019

«Լեսթերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ, ֆոտո)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմն» արտագնա խաղում մրցում էր «Լեսթերի» հետ:

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 69-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ռիկարդու Պերեյրան խփեց պատասխան գոլը, իսկ 85-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը հաղթանակ ապահովեց «Լեսթերի» համար:

«Լեսթերն» այժմ 11 միավորով երկրորդ է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Տոտենհեմը« 8 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լեսթեր» - «Տոտենհեմ»՝ 2:1

Ռիկարդու Պերեյրա, 69, Ջեյմս Մեդիսոն, 85 - Հարի Քեյն, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով