17:08  ,  21 սեպտեմբերի, 2019

Արթուր Աբրահամի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանի Հանրապետության Անկախության 28-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ համար կարեւորագույն տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ նորանոր վերելքներ: Մենք ուժեղ ենք, միասնական և միշտ հաղթող, իսկ մեր հայրենիքը դրախտավայր է:

Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի»,- ասել է Արթուր Աբրահամը:

Ավելի վաղ ՀՀ Անկախության օրվա առթիվ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորանքով հանդես էր եկել Լոնդոնի «Արսենալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում