13:01  ,  21 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Գրիգոր Գրիգորյանը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 79 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Գրիգոր Գրիգորյանը մրցեց Ուզբեկստանը ներկայացնող Ռաշիդ Կուրբանովի հետ:

Գոտեմարտն ավարտվեց 8:8 հաշվով, սակայն վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշը:

Ռաշիդ Կուրբանովի եզրափակիչ դուրս գալու դեպքում՝ Գրիգոր Գրիգորյանը կկարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

1/8 եզրափակիչում Գրիգորյանը 7:6 հաշվով կամային հաղթանակ էր տարել Վրաստանը ներկայացնող Նիկա Քենտչաձեի նկատմամբ:

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում