13:41  ,  21 սեպտեմբերի, 2019

Վալվերդե. Հուսով եմ՝ Մեսին հնարավորինս շուտ կցուցադրի իր լավագույն խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա հանդիպման, նաև վնասվածքից ապաքինված Լիոնել Մեսիի մասին:

«Հուսով եմ, որ Մեսին հնարավորինս շուտ կցուցադրի իր լավագույն խաղը: Ավելի քան 1 ամիս Մեսին խաղադաշտում չի եղել, և նրան ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու համար:

«Գրանադան» ուժեղ մրցակից է և կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար: «Բարսելոնայի» համար այս խաղում հաղթելը շատ կարևոր է, քանի որ մենք այլևս միավորներ կորցնելու իրավունք չունենք»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

«Գրանադա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում