14:16  ,  21 սեպտեմբերի, 2019

«Ռեալը» նոր թեկնածու է գտել Զիդանին փոխարինելու համար

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը տարբերակներ է փնտրում ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին պաշտոնանկ անելու համար, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել ակումբի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին, որը հիմա գլխավորում է «Ռեալ Սոսյեդադի» պատանեկան թիմը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին:

«Ռեալի» կազմում Ալոնսոն հանդես է եկել 2009-2014 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English