12:17  ,  21 սեպտեմբերի, 2019

«Արսենալը» շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալն» ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ:

«Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել: 

«Շնորհավոր Անկախության օր»,- գրված է լուսանկարում: 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ամռանն «Արսենալից» վարձակալությամբ տեղափոխվեց իտալական «Ռոմա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English