15:13  ,  21 սեպտեմբերի, 2019

Չավին՝ նոր «Բարսելոնայի» խորհրդանիշի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը նշել է այն ֆուտբոլիստին, որը կարող է դառնալ նոր «Բարսելոնայի» խորհրդանիշը:

«Կարծում եմ, որ Ֆրենկի դե Յոնգը կարող է դառնալ նոր «Բարսելոնայի» խորհրդանիշը: Նրա խաղաոճը լիովին համապատասխանում է «Բարսելոնայի» փիլիսոփայությանը: 

Երբ դիտում եմ դե Յոնգի մասնակցությամբ հանդիպումները, պարզապես հիանում եմ, թե ինչպես է նա ընդունում գնդակը, փոխանցումներ կատարում, գրոհներ կազմակերպում»,- լեգենդար իսպանացու խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի տեղափոխությունն իրականացրել է ամռանը: Ակումբի կազմում հոլանդացի կիսապաշտպանը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում