12:01  ,  21 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Գրիգոր Գրիգորյանը կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին գորգ դուրս եկավ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:

1/8 եզրափակիչում Գրիգորյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Նիկա Քենտչաձեի հետ: Հայ ըմբիշը, գոտեմարտի սկզբում պարտվելով 0:6 հաշվով, հաղթանակ տարավ 7:6 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փոլում պարտվել էր ամերիկացի Ջեյմս Պատրիկ Դաունին:

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում