11:50  ,  21 սեպտեմբերի, 2019

«Ռոման» ձեռք է բերել Մխիթարյանին Դեպայից մերժում ստանալուց հետո

Իտալական «Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին փորձել է իրականացնել ֆրանսիական «Լիոնի» և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխությունը, հաղորդում է Get Football French News-ը:

«Ռոմայի» ղեկավարությանը հաջողվել է համաձայնության գալ «Լիոնի» հետ, սակայն 25-ամյա հարձակվողը չի ցանկացել տեղափոխվել Իտալիա:

Մեմֆիս Դեպայի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո «Ռոմայի» ղեկավարությունը կապ է հաստատել «Արսենալի» ղեկավարության հետ և համաձայնության է եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության շուրջ:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Ռոման» հնարավորություն ունի ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում