23:27  ,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Գրիգոր Գրիգորյանի եւ Հովհաննես Մխիթարյանի մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։

79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը առաջին գոտեմարտը կանցկացնի 1/8 եզրափակիչում, մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Քենտչաձեն։

86 կգ քաշային (օլիմպիական) Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում կգոտեմարտի ամերիկացի Ջեյմս Պատրիկ Դաունիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English